Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչպես կարելի է զարդարել 2014թ. ամանորյա սեղանը

Ինչպես կարելի է զարդարել 2014թ. ամանորյա սեղանը

2014 թվականը ցանկալի է դիմավորել սպիտակ անձեռոցիկներով: Պարտադիր չէ, որ դրանք լինեն  օսլայած, սակայն նախընտրելի է զարդարել ժապավեններով, որոնց վրա ամրացված են հուլունքներ: Նոր տարվա գիշերը պետք է զգացվի սանդալի և թարմ հրուշակեղենի բույրը:

 

Սեղանին պետք է լինի համեղ բուլկի, բուրավետ խոտեր, պանիր:

Ձիու սիրելի ուտեստը վարսակն է: Իհարկե, այն չի կարող հում վիճակում դրվել սեղանին, սակայն կարելի է պատրաստել վարսակով ճաշ և դնել սեղանի կենտրոնում: Ի պատիվ տարվա տիրուհու` կարող եք պատրաստել թարմ կանաչեղենով կերակուր և չմոռանաք նաև տոնածառի մոտ դնել հաց և աղ: Նոր տարվա սեղանին ցանկալի է դնել բանջարեղենով ուտեստներ, աղանդեր, վարսակով թխվածքաբլիթ,  խնձորով գաթա: Ալկոհոլային խմիչքի փոխարեն խորհուրդ է տրվում խմել  հանքային ջուր, հյութ կամ կաթնային կոկտեյլ: Բնականաբար, Նոր տարվա սեղանը չի կարող բացվել առանց շամպայնի:

Չինացիները խորհրդանշի պատվին Ամանորի սեղանին դնում են  դեկորատիվ խրճիթ-վրաններ կամ էլ ուղղանկյուն տեսքով կոնֆետներ: Չինացիները կարծում են, որ ընթրիքը պետք է պատրաստել կեսգիշերից մի քանի ժամ առաջ, որպեսզի գիշերը դանակ չվերցնեն: Այդ ազգի ներկայացուցիչները մտածում են, որ հնարավոր է դանակով անզգուշաբար «կտրել» սպասվող երջանկությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. strana-sovetov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ